National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.02.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
1 / 9

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կառաջարկվեն ընդգրկել ՀՀ ԱԺ առաջիկա հերթական  նիստերի օրակարգի նախագծում:

Օրակարգում ընդգրկված մեկ օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է:

Հանձնաժողովը քննարկել է  «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար  Էդուարդ Մարտիրոսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ Տաշքենդում: Փաստաթղթի նպատակը  ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման միջպետական համագործակցության  ամրապնդումն է, որի միջոցով կավելանա   պայքարի արդյունավետությունը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Կառավարության հեղինակած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի տեղեկացմամբ՝  ՀՀ զինված ուժերի գործունեության ընթացքում  եղել են  դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության հետեւանքով: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը եւ սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ:  Ուստի այս խմբի զինծառայողների սոցիալական պաշտպանությունն  ապահովելու համար Կառավարությունը ներկայացրել է վերոնշյալ նախագիծը, որով  նախատեսվում է հատուցում տալ  2008-2016 թվականների ընթացքում կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված 9 զինծառայողի կամ նրանց ընտանիքներին:   Փոխնախարարը հայտնել է, որ այս թիվը կարող է 2-ով ավելանալ:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն առաջարկել է հատուցում տալ նաեւ այն զինծառայողների ընտանիքներին, որոնք  ոչ մարտական ժամանակներում  անձնազոհություն կատարելով՝ փրկել են այլոց կյանքը: Պաշտպանության փոխնախարար  Գաբրիել Բալայանը նշել է, որ այդ հարցը եւս  Կառավարության ուշադրության կենտրոնում է,  այժմ կատարվում են ուսումնասիրություններ: «Կառավարությունը որոշ ժամանակ անց՝ աշխատանքների ավարտից հետո, կանդրադառնա հարցին»-,  նշել  է Գաբրիել Բալայանը:

Քննարկվել եւ հանձնաժողովի հավանությանն  է արժանացել   «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետեւանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ «Նյութական պահուստի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնք առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում փոփոխությունների չեն ենթարկվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am